Հայ Eng
Service
...
HETQ.AM
17:27 25/04
HETQ.AM

Կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը եւ վաճառքը՝  բացառապես անկանխիկ եղանակով

Գործադիրը ապրիլի 25-ի նիստում հավանություն է տվել մի շարք օրենքներում փոփոխությունների նախագծերին, որոնցով առաջարկվող կարգավորման նպատակաը կիբերհանցավորության դեմ պայքարի համատեքստում արդյունավետ օրենսդրական հիմքերի ձևավորումն է։ Ստորեւ՝ վարչապետի աշխատակազմի հաղորդագրությունը կառավարությունում այս թեմայով քննարկման մասին։
Օրինագծերով կարգավորվել են հետևյալ հարցերը՝ ՀՀ քրեական օրենսգրքում հստակեցվել է կիբերհանցագործությունների շրջանակը, տարանջատվել են բաժանորդի, փոխանցվող և բովանդակային տվյալները, սահմանվել է դրանց շրջանակը, սահմանվել է նախնական դատական վերահսկողության այնպիսի տվյալների վերաբերյալ տեղեկատվության պահանջի քննչական գործողության նկատմամբ, ինչպիսիք են՝ ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի դեպքում` բաժանորդի մուտքային և ելքային զանգերը, համացանցային հաղորդակցության, այդ թվում` համացանցային հեռախոսային հաղորդակցության և համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում՝ համացանցային հեռախոսազանգերի մուտքային և ելքային զանգերը, համացանցին միանալու և համացանցից դուրս գալու վայրը, ժամանակը, տևողությունը, տեղաշարժը, համացանցային հասցեն, ներառյալ ինտերնետ պրտոկոլի (IP) հասցեն պարզելու համար անհրաժեշտ տվյալները: Կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը, դրա դիմաց վճարումը, վճարման ստացումը կլինեն բացառապես անկանխիկ եղանակով:
Հարցը ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և նշել, ՏՏ զարգացմանը զուգահեռ կիբեռհանցագործությունները ևս շատացել են, մեծ ծավալի են հասնում ՀՀ-ում, բայց երբ ուզում ենք մտնել բովանդակության մեջ, հասկանալ՝ որոնք են կիբեռհանցագործությունները, նկատում ենք, որ հանրային տիրույթում կա շփոթ, որ ցանկացած հանցանք, որը կատարվում է կիբեռտիրույթում կամ ՏՏ գործադրմամբ, դիտարկում ենք որպես կիբեռհանցագործություն: Մինչդեռ, ըստ փոխնախարարի, ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների համաձայն՝ կա հստակ ցանկ, թե որն է կիբեռհանցագործությունը: «Այսօր փաստացի չունենք այդպիսի ցանկ, և նախագծի առաջին փոփոխությունը հենց միտված է դրան, որպեսզի մենք Քրեական օրենսգրքում սահմանենք կիբեռհանցագործությունների ցանկը, որոնք բնորոշ կլինեն մեր միջազգային պարտավորություններին»,- ասել է Արփինե Սարգսյանը:
Փոխնախարարի խոսքով՝ ԿԲ գործընկերների հետ քննարկվում է շրջանառության սկզբունքների հետ կապված հարցը, բայց առկա է մի կարևոր բաղադրիչ, որ հանցագործությունների բացահայտման տեսանկյունից խոչընդոտներ է ստեղծում իրավական համակարգի համար. «Շատ ու շատ դեպքերում մենք նկատում ենք, որ շրջանառության մեջ կա կրիպտոակտիվով կա... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
HRAPARAK.AM
20:45 18/05
HRAPARAK.AM

Ուշացած իմաստնացում
Մանրամասներ
  
Բեռնվում է...