Հայ Eng
Service
...
AYSOR.AM
19:38 25/04
AYSOR.AM

Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում

Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են նպաստել մարզերում ենթակառուցվածքների զարգացմանը: Թիրախում հատկապես սահմանապահ ու սահմանամերձ գյուղերն են: Տարիների գործընկերներն ամփոփել են հերթական նախագծի արդյունքը: «Էկոգյուղերի ցանց» ծրագրի շրջանակում Արարատի մարզի Երասխ գյուղի մանկապարտեզում տեղադրվել է 25 կՎտ/ժամ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան: Այն ապահովելու է բավարար քանակի հոսանք՝ էլեկտրական կաթսաների միջոցով ջեռուցման համար: Այլընտրանքային էներգիայով աշխատող կայանից կարող են սնվել նաև հոսանքակիր սարքավորումներ, որի արդյունքում մանկապարտեզը հոսանքի ծախս չի ունենա: Համակարգի գործարկմանը ներկա են եղել Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Գործընկեր կազմակերպությունների իրականացրած ծրագիրը ոչ միայն ջեռուցման հարցի կարգավորում է, այլև՝ ռազմավարական տեսանկյունից արդարացված ու սպասված աջակցություն: Երասխում երկար տարիներ մանկապարտեզ չի գործել: Երեխաներին ընդունել է նախադպրոցական կրթական գործունեության իրավունք ստացած դպրոցն՝ իր նախակրթարանում: Չորս տարի առաջ, դպրոցի մասնաշենքերից մեկը վերակառուցվել է մանկապարտեզի համար:

«Երասխում մարդիկ պետք է ապրեն այն վստահությամբ, որ մենակ չեն: Մեզ համար սա հերթական այց և ծրագիրը գնահատելու հնարավորություն է, իսկ սահմանապահ ... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
HRAPARAK.AM
14:38 20/05
HRAPARAK.AM

Միայն չոր փաստեր...
Մանրամասներ
  
Բեռնվում է...