Հայ Eng
Service
...
AYSOR.AM
20:43 25/04
AYSOR.AM

Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է․

«ՀՀ քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. մարդկանց մեղադրանք են առաջադրել Ծիծեռնակաբերդում ատելություն տարածելու համար, բայց շատերը չեն էլ եղել դեպքի վայրում:

Ապրիլի 24-ին «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակի մոտ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ և դստեր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը, ինչ խոսք, տհաճ էր ու անընդունելի` անկախ իմ ունեցած վերաբերմունքից գործող իշխանության նկատմամբ: Բայց դրան հետեւած քաղաքական վրեժխնդրության դրսեւորումը երկրի իշխանության կողմից կրկնակի անընդունելի է. մարդկանց հայհոյելով, բիրտ ուժ կիրառելով փողոցներից հավաքել տարել, ձերբակալել են:

Այսօր Ձերբակալվածների պահման վայրում հանդիպեցի նաեւ Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 72 ժամով ձերբակալվածներին: 8 անձի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը): Սակայն նրանց մեջ կային մարդիկ, ովքեր այդ օրը ընդհանրապես Ծիծեռնակաբերդում չեն եղել: Թե ինչպես է Վարույթն իրականացնող մարդկանց մոտ անմիջականորեն հիմնավոր կասկած առաջացել, որի հիմքով 8 անձ ձերբակալվել է, անհասկանալի է: Ինչպես նաեւ անհասկանալի է, թե ինչու է ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացրել 7 անձի ձերբակալության մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային:

Ներկայացնեմ բոլորի հետ ունեցած իմ զրույցների հակիրճ նկարագրությունը։

Քաղաքացի Սեդա Գրիգորյանը, ով ասաց՝ ԱԺԲ-ի աջակից է եւ բերման էր ենթարկվել Թումանյան փողոցից, այդ օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում չի եղել եւ ուներ այդ մասին անհերքելի ապացույցներ: Նա իր նկատմամբ մեղադրանքը համարում էր շինծու:

Տիգրան Չալաբյանը, ում եւս նույն հոդվածն են առաջադրել, եղել է հուշահամալիրի տարածքում, ասաց, որ վանկարկել է, ինչպես մյուսները, սակայն անօրինական ոչինչ չի արել: «Ես ոստիկաններին էլ ասացի, որ քաղաքական պատվեր եք կատարում... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...