Հայ Eng
Service
Card image cap
ARMLUR.AM
20:50 25/04
ARMLUR.AM

Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները առաջադրել են մեղադրանքներ մարդկանց, որոնցից շատերը անգամ դեպքի վայրում չեն եղել․ Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․
«ՆՀՀ քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. մարդկանց մեղադրանք են առաջադրել Ծիծեռնակաբերդում ատելություն տարածելու համար, բայց շատերը չեն էլ եղել դեպքի վայրում:
Ապրիլի 24-ին «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակի մոտ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ և դստեր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը, ինչ խոսք, տհաճ էր ու անընդունելի` անկախ իմ ունեցած վերաբերմունքից գործող իշխանության նկատմամբ: Բայց դրան հետեւած քաղաքական վրեժխնդրության դրսեւորումը երկրի իշխանության կողմից կրկնակի անընդունելի է. մարդկանց հայհոյելով, բիրտ ուժ կիրառելով փողոցներից հավաքել տարել, ձերբակալել են:
Այսօր Ձերբակալվածների պահման վայրում հանդիպեցի նաեւ Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 72 ժամով ձերբակալվածներին: 8 անձի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը): Սակայն նրանց մեջ կային մարդիկ, ովքեր այդ օրը ընդհանրապես Ծիծեռնակաբերդում չեն եղել: Թե ինչպես է Վարույթն իրականացնող մարդկանց մոտ անմիջականորեն հիմնավոր կասկած առաջացել, որի հիմքով 8 անձ ձերբակալվել է, անհասկանալի է: Ինչպես նաեւ անհասկանալի է, թե ինչու է ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացրել 7 անձի ձերբակալության մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային:
📌Ներկայացնեմ բոլորի հետ ունեցած իմ զրույցների հակիրճ նկարագրությունը։
✔️ Քաղաքացի Սեդա Գրիգորյանը, ով... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...