Հայ Eng
Service
...
AYSOR.AM
21:06 25/04
AYSOR.AM

Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու

ՀԱՅԵՐ. «ԿՈՎԻ» ԵՒ «ԱՆՄՈՌՈՒԿԻ» ԱՐԱՆՔՈՒՄ (ԽՈՀԵՐ ԱՊՐԻԼԻ 24-Ի ՇՈՒՐՋ)

Իմ հիշողության մեջ առաջին ապրիլի 24-ն էր, որ Հայաստանում էի, բայց Ծիծեռնակաբերդում չէի...

Առավոտյան արթնացա բանտախցում, հեռուստացույցը միացրեցի Վեհափառի և հոգևոր դասի այցի պահին, աղոթեցի Կաթողիկոսի հետ միասին և գամվեցի էկրանին՝ մտովի տեղափոխվելով այդտեղ։

Մարդաշատ էր ճեմուղին, լի հոգսաշատ, մտահոգ, ջահել և ահել դեմքերով։ Ամբողջ օրը մեզ եմ նայել կողքից, մեզ՝ դարդերի տակ ճկռած, լեգենդար հայի աչերի տեր տասնյակ հազարավոր հայերիս։

Աչքերիս ներսային անկյուններում դավադրաբար լցվող կաթիլները կարծես հավելյալ ոսպնյակներ լինեին՝ իրադարձությունը առավել մանրակրկիտ ընկալելու համար։

Ինչքան տարբեր ենք մենք. արտաքինով, տարիքով, հագ ու կապով, ծնունդով, գլխի և սրտի միջի պարունակությամբ։ Իրենց մանուկներին ուսերի վրա նստացրած հայրեր, թևանցուկ քայլող ընկերուհիներ, գեղեցկադեմ աղջիկներ, ձեռնափայտով բարձունք ելած պապիկներ, հեռվից հեռու նկարվող սփյուռքահայեր, ժամանակակից հագուստով և «ճշտի մեջ» լրիվ սև հագած պատանիներ...

Վաղուց այսքան հայ մի տեղում չէի տեսել։ 99,99% դեմքերը անծանոթ էին, բայց Ծիծեռնակաբերդի ճանապարհին այդ մի քանի վայրկյանում հարազատ էին դառնո... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...