Հայ Eng
Service
...
ARMINFO.INFO
13:51 25/04
ARMINFO.INFO

Հայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին:
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, առաջարկվող կարգավորումը կոչված է ապահովելու կիբերհանցավորության դեմ պայքարի համատեքստում արդյունավետ օրենսդրական հիմքերի ձևավորումը՝ միջազգային իրավական պահանջներին համահունչ և գործնականում առկա խնդիրների հաշվառմամբ ձևավորելով անհրաժեշտ նյութական հիմքեր և դատավարական գործիքակազմ։ Օրինագծերով կարգավորվել են հետևյալ հարցերը՝ ՀՀ քրեական օրենսգրքում հստակեցվել է կիբերհանցագործությունների շրջանակը, տարանջատվել են բաժանորդի, փոխանցվող և բովանդակային տվյալները, սահմանվել է դրանց շրջանակը, սահմանվել է նախնական դատական վերահսկողության այնպիսի տվյալների վերաբերյալ տեղեկատվության պահանջի քննչական գործողության նկատմամբ, ինչպիսիք են՝ ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի դեպքում` բաժանորդի մուտքային և ելքային զանգերը, համացանցային հաղորդակցության, այդ թվում` համացանցային հեռախոսային հաղորդակցության և համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում՝ համացանցային հեռախոսազանգերի մուտքային և ելքային զանգերը, համացանցին միանալու և համացանցից դուրս գալու վայրը, ժամանակը, տևողությունը, տեղաշարժը, համացանցային հասցեն, ներառյալ ինտերնետ պրտոկոլի (IP) հասցեն պարզելու համար անհրաժեշտ տվյալները: Կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը, դրա դիմաց վճարումը, վճարման ստացումը կլինեն բացառապես անկանխիկ եղանակով:
Հարցը ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և նշել, ՏՏ զարգացմանը զուգահեռ կիբեռհանցագործությունները ևս շատացել են, մեծ ծավալի են հասնում ՀՀ-ում, բայց երբ ուզում ենք մտնել բովանդակության մեջ, հասկանալ՝ որոնք են կիբեռհանցագործությունները, նկատում ենք, որ հանրային տիրույթում կա շփոթ, որ ցանկացած հանցանք, որը կատարվում է կիբեռտիրույթում կամ ՏՏ գործադրմամբ, դիտարկում ենք որպես կիբեռհանցագործություն: Մինչդեռ, ըստ փոխնախարարի, ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների համաձայն՝ կա հստակ ցանկ, թե որն է կիբեռհանցագործությունը: «Այսօր փաստացի չունենք այդպիսի ցանկ, և նախագծի առաջին փոփոխությունը հե... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...