Հայ Eng
Service
...
POLICE.AM
11:24 26/04
POLICE.AM

Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Ակնալիճում

ՆԳՆ ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ապրիլի 25-ին Ակնալիճ բնակավայրում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 33-ամյա Վահան Շ.-ին, որը 2023 թ. նոյեմբերի 30-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու, իրացնելու, օգտագործելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...