Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին:
Հանդիպման ընթացքում նախարարը նախագահին է ներկայացրել վերջին շրջանում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հատկացվող սոցիալական աջակցության ծրագրերին և այս ուղղությամբ նախարարության կողմից իրականացվող միջոցառումներին:
Նախարար Նարեկ Մկրտչյանն տեղեկացրել է, որ 2023 թվականի փետրվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում ներդրվել է նոր համակարգ, որը հնարավորություն է ստեղծել իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել նաև սոցիալական գործոնների համատեքստում...