Հայ Eng
POLICE.AM
16:09 26/04
POLICE.AM

Գողություն Արգավանդում. Արմավիրի ոստիկանների բացահայտումը

Տարեսկզբին ոստիկանության Արմավիրի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Ըստ հաղորդման՝ դուռը հրել-բացելու եղանակով մտել էին Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրի տներից մեկը, խառնել ննջասենյակի իրերը, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել էին։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, սակայն, իրավապահները պարզել են, որ բնակարանից գողացել են փող, համակարգիչ և այլ իրեր։
Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողների ինքնությունը. 20-ից 24 տարեկան հինգ երիտասարդ էին՝ 4-ը Մրգաշատ, 1-ը՝ Արգավանդ գյուղի բնակիչ։ 21-ամյա և 23-ամյա երիտասարդները ապրիլի 10-ին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Արմավիրի բաժին։ Նրանք խոստովանել են, որ նշված տնից գողացել են համակարգչային տեխնիկա։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ երիտասարդներից երկուսը այլ քրեական վարույթի շրջանակում տնային կալանքի մեջ են։ Նրանցից մեկի տան խուզարկությամբ համակարգիչը հայտնաբերվել է։
Ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
HRAPARAK.AM
22:45 06/05
HRAPARAK.AM

Իսկ ակադեմիա՞ն
ASEKOSE.AM
21:20 06/05
ASEKOSE.AM

Գազ տվե՛ք․․․
Մանրամասներ
  
Բեռնվում է...