Հայ Eng
Service
Card image cap
SHANTNEWS.AM
17:44 26/04
SHANTNEWS.AM

Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրում կանցկացվեն բանախոսություններ և մշակութային միջոցառումներ

«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված է Քաղաքացու օրը, որը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։ Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում։
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանրապետության 85 վայրում կկազմակերպվեն հանրային քննարկում-բանախոսություններ, ինչպես նաև չորս վայրերում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Հայաստանի 2024թ․-ի երիտասարդական մայրաքաղաք Գավառում, կկազմակերպվեն «ստրիթ-արտ» ձևաչափով մշակութային միջոցառումներ՝ տեղական խմբերի մասնակցությամբ:
Քաղաքացու օրվան ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների սովորողների շրջանում անցկացվել է «Հայրենիքը պետությունն է» խորագրով ուսումնական նախագիծը: Նախագծի շրջանակում դպրոցականներն իրենց նախընտրելի ձևաչափով /նկարներ, կոլաժներ, ձեռքի աշխատանքներ/ ստեղծել են յուրահատուկ և հետաքրքիր տեղեկատվություն իրենց բնակավայրի, համայնքի մասին: Կատարված աշխատանքի ընթացքը կներկայացվի մինչև 3 րոպե տևողությամբ տ... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...