Հայ Eng
Service
...
PANARMENIAN.NET
18:54 26/04
PANARMENIAN.NET

ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին»

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը ստացել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի նամակը։ Այդ մասին ասել է ԱԺ նախագահի խոսնակ Նելլի Ղուլյանը, հայտնում է «Ազատությունը»։
Նամակի բովանդակությունը հայտնի չէ:
Կարասինը օրերս Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հրահանգով պաշտոնական նամակ էր հղել Հայաստանի Ազգային ժողով՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունների առթիվ։
Սիմոնյանը Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում հարձակում էր անվանել և նշել, որ Երևանը «հաստատակամորեն ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»։ ... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...