Հայ Eng
Service
...
MFA.AM
19:11 26/04
MFA.AM

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

Ապրիլի 26-ին Դոհայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարար Մուհամմադ բին Աբդուլազիզ Ալ-Խուլեյֆիի հետ:
Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Կատարի միջև քաղաքական և տնտեսական համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերին:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերը: Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման, Սև ծովը Ծոցի համագործակցության խորհրդի երկրներին կապելու համատեքստում Վահան Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև բազմակողմ հարթակներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:

Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...