Հայ Eng
Service
...
FACTOR.AM
20:22 26/04
FACTOR.AM

Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Մամիկոն Մուրադյանը։
«Իսպիրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարացնելու միջնորդություն չի ներկայացվել դատարան, ուստի նա այլևս տնային կալանքի տակ չէ»,- նշեց պաշտպանը։
Հարցին՝ արդյո՞ք նախկին փոխնախարարն այս պահին Հայաստանում է, Մուրադյանը դրական պատասխան տվեց.
«Չի կարող լքել, քանի որ կիրառված է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը»։
Անի Իսպիրյանը Նիկոլ Փաշինյանը հունվարի 30-ին որոշմամբ ազատվել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:
Հիշեցնենք՝ տարեսկզբին այս գործը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց, հայտարարվեց, որ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված օպերատիվ-քննչական միջոցառումների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 6 անձ: Նրանց թվում է եղել Անի Իսպիրյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը։ Ավելի ուշ այս թիվն ավելացավ, ձերբա... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
FREENEWS.AM
02:12 08/05
FREENEWS.AM

Ասիական ինդեքսներ
Մանրամասներ
  
Բեռնվում է...