Հայ Eng
Service
...
TERT.AM
20:30 26/04
TERT.AM

Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է։

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Մամիկոն Մուրադյանը։

«Իսպիրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարացնելու միջնորդություն չի ներկայացվել դատարան, ուստի նա այլևս տնային կալանքի տակ չէ»,- նշեց պաշտպանը։

Հարցին՝ արդյո՞ք նախկին փոխնախարարն այս պահին Հայաստանում է, Մուրադյանը դրական պատասխան տվեց. «Չի կարող լքել, քանի որ կիրառված է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը»։

Անի Իսպիրյանը Նիկոլ Փաշինյանը հունվարի 30-ին որոշմամբ ազատվել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: Հիշեցնենք՝ տարեսկզբին այս գործը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց, հայտարարվեց, որ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված օպերատիվ-քննչական միջոցառումների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 6 անձ:

Նրանց թվում է եղել Անի Իսպիրյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը։ Ավելի ուշ այս թիվն ավելացա... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...