Հայ Eng
Service
...
HETQ.AM
20:38 26/04
HETQ.AM

«Ոստիկաններն ասում են, որ ինձ բերման չեն ենթարկել․ բա դա ի՞նչ էր, եթե ոչ՝ բերման ենթարկել»․ պատգամավոր Արթուր Խաչատրյան

Այսօր Երևան-Հրազդան մայրուղուց ոստիկանները ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել էին Հրազդանի ոստիկանական բաժանմունք։ Պատգամավորը մասնակցում էր բողոքի ակցիային, որտեղ քաղաքացիները փակել էին մայրուղին։
«Հետքի» հետ զրույցում Արթուր Խաչատրյանը հայտնեց, որ իրեն արդեն ազատ են արձակել։ Խաչատրյանի խոսքով՝ իրեն Ոստիկանության բաժին տանելը օրինաչափ չի եղել, քանի որ պատգամավոր է։
«Ուժ կիրառելով բերման ենթարկեցին Հրազդանի ոստիկանական բաժին։ Բարձրացանք մինչև երրորդ հարկ, հետո երրորդ հարկից ուղեկցեցին ներքև, դուրս եկանք, մոտ մեկ ժամ սպասելուց հետո հանդիպեցինք բաժանմունքի ղեկավարի հետ։ Ոստիկանները ոստիկանությունում ասում են, որ ինձ բերման չեն ենթարկել, բայց ինչպե՞ս կբացատրեն, որ ուժ կիրառելով, իմ կամքին հակառակ մտցրին մեքենան, բերեցին Ոստիկանություն․ բա դա ի՞նչ էր, եթե ոչ՝ բերման ենթարկել»,- հարցնում է Խաչատրյանը։
Պատգամավորն ասում է, որ իրավական ընթացք կտան կատարվածին՝ հասկանալու համար իրեն բերման ենթարկելու հիմքերը։ Արթուր Խաչատրյանին ազատ են արձակել առանց որևէ բացատրության։
Նրա խոսքով՝ բախում սկսվել է այն բանից հետո, երբ ակցիայի ընաթացքում խոսել է քաղաքացիական հագուստով մեկի հետ, որը, ըստ պատգամավորի, իր... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...