Հայ Eng
Service
...
SHABAT.AM
11:36 27/04
SHABAT.AM

Ավստրիական Կարմիր Խաչի համագործակցությամբ վերապատրաստվում են հայ փրկարարները

«Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում դասընթացավարների դասընթաց․ վերապատրաստվում են փրկարարական ծառայողները։ Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։
Ավստրիական Կարմիր Խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում ապրիլի 15-ից 26-ը ՆԳՆ փրկարար ծառայության սպաների համար կազմակերպվել և անց են կացվել դասընթացավարների վերապատրաստման դասընթացներ։
Վերապատրաստման դասընթացներն անցկացվել են «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի Լուսակերտի ուսումնական բազայում երկու փուլով՝ յուրաքանչյուրը 5 օր տևողությամբ, որին մասնակցել են Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների մոտ 30 փրկարարական ծառայող, հրշեջ-փրկարարական կամավորական հենակետերից 2 կամավոր։
Որպես դասընթացավարներ ծրագրին ներգրավվել էին ֆրանսիացի փորձագետներ և հրշեջ-կամավորներ, ՆԳՆ ՃԿՊԱ դասախոսներ։
Դասընթացների նպատակն է նպաստել ՀՀ բոլոր մարզերում արտակարգ իրավիճակների արձագանքման կամավորական ինստիտուտի զարգացմանը՝ վերապատրաստելով ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ծառայողներին, որպեսզի վերջիններս պատրաստ լինեն մարզերում իրենք վերապատրաստելու արդեն իսկ գործող 8 հրշեջ-փրկարարական կամավորական հենակետերի, ինչպես նաև առաջիկայում նախատեսված 4 նոր հենակետերի հրշեջ-փրկարարական կամ... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...