Հայ Eng
Service
...
TERT.AM
18:54 27/04
TERT.AM

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է․ ՀԺՄ-ն՝ օպերատորի նկատմամբ ուժ կիրառելու մասին

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել․

«Իշխանությունների կողմից նախաձեռնված սահմանագծման և սահմանազատման կեղծ գործընթացի, միակողմանի զիջումների դեմ Տավուշի մարզում քաղաքացիների կողմից օրեր շարունակ ընթացող բողոքի ակցիան լուսաբանող լրագրող, NewDay.am կայքի խմբագիր, լրագրող Անի Գևորգյանի և նրա հետ իր մասնագիտական աշխատանքը կատարող օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանի նկատմամբ ոստիկանության ծառայողները բիրտ ուժ են կիրառել։

Մասնավորապես, Կիրանցից Իջևան ուղևորվելիս, դիմակավորված ուժայինները  կանգնեցրել են նրանց տեղափոխող ավտոմեքենան և լրագրողների անձը ստուգելու անվան տակ, բառի բուն իմաստով՝ ասֆալտին են պառկեցրել օպերատոր Ջ․ Խաչատրյանին՝ արհամարհելով Ա․ Գևորգյանի բազմաթիվ զգուշացումները՝ իրենց՝ մամուլի ներկայացուցիչ լինելու մասին։

«Տավուշի բնակիչներից մեկի՝ Միհր... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...