Հայ Eng
Service
...
1IN.AM
00:00 28/04
1IN.AM

Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս

Հունաստանում Հայաստանի դեսպանության և Աթենքի ակադեմիայի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ Աթենքի ակադեմիայի գլխավոր սրահում տեղի է ունեցել գիտական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։
Հունաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ միջոցառման նախագահող Աթենքի Ակադեմիայի նախկին նախագահ, ակադեմիկոս Միխայիլ Ստաթոպուլոսը, ողջունելով հյուրերին, շեշտել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման և միջազգային ճանաչման կարևորությունն ու ընդգծել Հունաստանի կողմից դրա ճանաչման փաստը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Հունաստանի Հանրապետության վարչապետի ներկայացուցիչ Յաննիս Խրիսուլակիսը` անդրադարձ կատարելով երկու ժողովուրդներին միավորող ընդհանուր արժեքներին, դարավոր կապերին և պատմության ընթացքում կիսած ընդհանուր ճակատագրին: Նա նշել է, որ հենց հայերի ցեղասպանության անպատժելիությունը հանգեցրել է հետագայում նաև հույների ցեղասպանությանը և այդ պատճառով՝ ցեղասպանությունների կանխարգելման ու հանուն հաջորդ սերունդների անհրաժեշտ է շարունակել պայքարը արդարության համար։ Յաննիս Խրիսուլակիսն ընդգծել է, որ այդ պայքարում հույն ժողովուրդը եղբայրական ժողովրդի՝ հայերի կողքին է:
Ողջույնի խոսքով հանդես է եկել Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Աթենքի ակադեմիայում միջոցառման կազմակերպման համար, որը հատկապես արժևորվում է Հունաստանի նախկին նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի և Հայաստանից հրավիրված Արա Քեթիբյանի՝ որպես հիմնական բանախոսների մասնակցությամբ:
Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է ցեղասպանության իրագործման ընթացքին ներհատուկ մի շարք գործոնների, ինչպիսիք են մի կողմից դրա ժխտողականությունը, մյուս կողմից՝ արդարացումը և, ի վերջո, ցեղասպանների հերոսացումը, ինչն անպատժելիության հետևանք է։
Դեսպանը ներկայացրել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Հայաստանի կողմից ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ, որոնցից առաջինը Հայաստանի անվտանգային միջավայրի ամրապնդումն է, դիմադրողականության բարձրացումը, վստահելի գործընկերների հետ հարաբերությունների խորացումը, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը և մարդու իրավուքների հարգումը երկրի ներսում։ Նա շեշետել է, որ միջազգային հարթակում այս տարի կարևոր նշանակություն ուներ Հայաստանի կողմից հերթական անգամ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում ցեղասպանության կանխարգելման բանաձևի մշակումն ու ընդունումը, ըստ որի բանաձևը շեշտադրում է ցեղասպանությունների և մարդկության դեմ իրականացրած հանցանքների վաղ նախազգուշացման և կանխարգելման մեխանիզմները, ռիսկի գործոնները ժամանակին արձա... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
HRAPARAK.AM
23:45 10/05
HRAPARAK.AM

«Կամ-կամ»-ի օրենքը
Մանրամասներ
  
Բեռնվում է...