«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերը
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, այսօր Կիրանցի մի խումբ բնակիչներ, սահմանազատման հետ կապված իրենց մտահոգություններն արտահայտելու համար հանդիպել էին Նիկոլ Փաշինյանի հետ։ 2 ժամից ավելի տևած հանդիպման ավարտին կիրանցի կանայք արտասվելով դուրս եկան կառավարության շենքից, տղամարդիկ էլ խիստ զայրացած էին ու հուզված։
Aysor.am-ի փոխանցմամբ, լրագրողների հարցերին նրանք չպատասխանեցին, ինչու են արտասվում՝ չկարողացան ասել, խիստ հուզված էին։ Հետո ոստիկանները միջամտեցին ու հեռացրին լրագրողներին՝ նրանց մեղադրելով, թե «ճնշում»...