«Արդարադատության նախարարությունն ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն է արել»․ Արման Թաթոյան
«Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել՝ կապված սահմանազատման ու սահմանային անվտանգությանն առնչվող հանձնաժողովի իրավական հիմքերի ու գործունեության հետ` անհաջող փորձ անելով «հիմնավորել» ու իրավունքով կոծկել Կառավարության ու դրա ղեկավարի քաղաքական անթույլատրելի որոշումները»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Փոխվարչապետի ղեկավարությամբ գործող այդ հանձնաժողովի գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրության ու ՀՀ միջազգային պարտավորությունների հիմքերին։
Այն ֆորմալ ստեղծվել և գործում է անհատական իրավական ակտով` ընթացակարգային բնույթի ընդհանրական նորմերի հղում անելով։ Նման իրավասություն թե՛ Կառավարությունը, թե՛ Կառավարության ղեկավարը չունեն։
Արդարադատության նախարարությունը հանձնաժողովի «մանդատը» հիմնավորում է հանձնաժողովի անվանումով ու հետո նշում, թե հանձնաժողովի անվանումը ցույց է տալիս, որ հանձնաժողովն այդ մանդատը ստացել է Կառավարությունից ու դրա ղեկավարից։
Նման հիմնավորում անգամ հնարել էր հնարավոր չէ, քանի որ այդպիսի բան իրավունքում լինել չի կարող, երբ կասկածելի ծագման հանձնաժողովին տրվում է անվանում ու միայն անվանումով (առանց կոնկրետ իրավասություններ ամրագրելու) որոշվում է այդ հանձնաժողովի կարգավիճակը։
Մասնավորապես, որևէ ակտում գրված չէ` որն է այդ հանձնաժողովի կամ նրա անդամներ...