Ազդարարման համակարգը ներկայացվել է Գեղարքունիքի մարզպետարանի և ՏԻՄ-երի աշխատակիցներին. մեկնարկել են մարզային դասընթացները
Ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում Սևան քաղաքում մեկնարկել է առաջին մարզային դասընթացը՝ տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանների ներկայացուցիչների համար: Դասընթացի մասնակիցները ծանոթացել են Ազդարարման համակարգին, դրան վերաբերող օրենսդրական կարգավորումներին, հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:
Համապետական արշավի շրջանակում կրթական միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի բոլոր մա...