Հայ Eng
Service
...
HRAPARAK.AM
11:43 11/06
HRAPARAK.AM

ՔԿՀ պաշտոնատար անձինք մեղադրվում են դատապարտյալներից և կալանավորներից կաշառք ստանալու մեջ

Ավարտվել է ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու, ղեկավարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով՝ 31 մեղադրյալի մասով նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ և համակարգված գործողությունների արդյունքում պարզվել է, որ Լիտվայի Հանրապետության քաղաքացին դեռևս 2013թ. Միացյալ Թագավորությունում հաշվառվել է «Vodanet British LTD» անվանումը կրող ընկերությունը և համացանցում գործարկվել է «Voda.net» կայքը,  որի կիրառմամբ Իրանի Իսլամական Հանրապետությունում իրականացվել է հակաօրինական գործունեություն: Դրա վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ԻԻՀ իրավասու մարմինների կողմից քրեական հետապնդումներ են հարուցվել կազմակերպությունը համակարգող անձանց նկատմամբ:
Խուսափելով քրեական պատասխանատվությունից՝ նշված հանցավոր խմբի կազմում ներգրաված ԻԻՀ երեք քաղաքացիներ տեղափոխվել են Հայաստան և, 2016թ. հիմնելով «Vodanet British LTD» անվանումով կազմակերպության մասնաճյուղ և հանցավոր համաձայնության գալով ազգությամբ հայ մի շարք քաղաքացիների հետ, օրենքով արգելված եղանակով և առանց իրական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակի, ձեռնամուխ են եղել արդեն իսկ ստեղծված ֆինանսական սխեմաների միջոցով նոր գույքային միջոցների ներգրավմանը և վերաբաշխմանը։ Այդ նպատակով Երևան քաղաքում և ՀՀ բազմաթիվ բնակավայրերում հիմնել են «Voda» ապրանքանիշով տարածքային գրասենյակներ։
Պարզվել է, որ 2017 թվականից ՀՀ մի շարք քաղաքացիներ, տեղեկանալով «Vodanet British LTD» ընկերության գործունության մասին, ներգրավվել են ֆինանսական բուրգի համակարգում և, նրանցից որոշները ծանոթանալով «Vodanet British LTD» ընկերության անվան ներքո գործող ֆինանսական բուրգի իրական գործունեության բովանդակությանը, հանցավոր համաձայնության են եկել կազմակերպության համակարգողների հետ՝ համատեղ ջանքերով գործելու և հանրորեն վտանգավոր եղանակով գործող կազմակերպությանը շահադիտական նպատակներով իրենց նպաստը բերելու հարցում։
Նշված անձինք, ծանոթանալով ֆինանսական բուրգի համակարգում խաբեության եղանակով գույքային միջոցների կուտակման և վերաբաշխման հմտություններին, դրա գործածմամբ փուլային դասընթացների պատրվակով տեղեկատվական մշակման են ենթարկել բազմաթիվ քաղաքացիների՝ դրդելով նրանց ներդրումներ կատարել կազմակերպության կողմից իրացվող հյուրանոցային փաթեթներում, ստանալ «անկախ բիզնեսի սեփականատիրոջ» կարգավիճակ և դրանով իրավունք ստանալ «արտասահմանյան հեղինակավոր ընկերության» համակարգում շահավետ եղանակով իրականացնել տուրիստական փաթեթների վաճառք՝ այդպիսի թվացյալ առավելության նախապայման ներկայացնելով տուրիստական փաթեթ գնելը, այսինքն` որոշակի չափով գույքի ներդրում կատարելը։ Իսկ գումար աշխատելու միակ հնարավոր եղանակը պայմանավորված է եղել նոր ներդրողների ներգրավմամբ և նրանց կողմից կատարված գնումների հաշվին որոշակի... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
1IN.AM
19:04 04/12
1IN.AM

Մեհրաբյան online
Մանրամասներ
  
Բեռնվում է...