Ոստիկանությունը՝ երեկ Էրեբունի փողոցում հնչած կրակոցների մասին․ հայտնաբերվել է 2 պարկուճ
Հուլիսի 9-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Էրեբունու փողոցի շենքերից մեկի մոտ մի երիտասարդ կրակոցներ է արձակել, և վիրավոր քաղաքացի կա:
Երևան քաղաքի վարչության և էրեբունու բաժնի քրեական հետախույզները համատեղ միջոցառումներով պարզել են, որ ժամը 18.30-ին հիշյալ երիտասարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է մեկ այլ երիտասարդի հետ և նրա ուղղությամբ արձակել կրակոցներ:
Տեսանկարահանող սարքերի ուսո...