Հուլիս ամսին ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունն անցկացրել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություններ
Հուլիս ամսվա աշխատանքային պլանի համաձայն՝ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ծառայողները մի շարք ուսումնավարժություններ են անցկացրել՝ ուղղված արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացմանը, գիտելիքների ձևավորմանը, ինչպես նաև պատրաստվածության և իրազեկվածության բարձրացմանը:
Մասնավորապես՝ շտաբային ուսումնավարժություն է անցկացվել Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում «Անձնակազմի և աշակերտների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հակառակորդի օդային հարձակման դեպքում» թեմայով, որի նպատակն էր կատարելագործել վարչական շրջանի ղեկավար կազմի տեսական ունակություններն արտակարգ իրավիճակներում բնակչու...