Քննարկվել է Երեխայի իրավունքների պաշտպանության 2024-29 թթ․ համալիր ծրագրի նախագիծը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ տեղի է ունեցել Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստը: Օրենսդիր և գործադիր մարմինների, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող տարբեր շահագրգիռ կողմերի ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է Երեխայի իրավունքների պաշտպանության 2024-2029 թթ․ համալիր ծրագրի նախագիծը։
Ոլորտային քաղաքականության հիմքում կարևորելով երկարաժամկետ գործողությունների մշակումն ու իրականացումը՝ նախարար Մկրտչյանը կարևորել է այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն երեխայի լավագույն շահի ապահովմանը, նրանց տրամադր...