Ինչու են տեղի ունենում էլեկտրաէներգիայի անջատումները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Թե՛ սոցցանցերում, թե՛ տեղեկատվական այլ հարթակներում հաճախ կարելի է հանդիպել դժգոհություններ՝ կապված էլեկտրաէներգիայի անջատումների հետ: Իսկ մի քանի դեպքերում, կարելի է ասել, տեղի ունեցան աղմկահարույց հոսանքազրկումներ, օրինակ՝ կառավարության նիստի ժամանակ 2023 թվականի նոյեմբերի 23-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ժամանակ այս տարվա օգոստոսի 7-ին, Աբովյան քաղաքի մարզադաշտում օգոստոսի 20-ին: Թե այս, թե՛ այլ անջատումների ժամանակ մեղադրանքի սլաքները հիմնականում ուղղվում էին դեպի ՀԷՑ-ը: Երեկ ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը նշեց, որ կառավարության նիստի ժամանակ հոսանքի անջատումը եղել է ԲԷՑ-ում կատարվող աշխատանքների պատճառով և ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից դուրս էր:
Վթարից հետո ևս մեկ անգամ մեր մասնագետները տեղում ուսումնասիրել էին պատճառը ու նորից նշել, որ խնդիրը տրանսֆորմատորից է»,-նշեց ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը՝ հավելելով, որ արդյունքում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարությունը նամակով դիմել է ՀԷՑին՝ խնդրելով, որ ընկերությունն իր բարեգործական ծրագրի շրջանակում թատրոնի տրանսֆորմատորը փոխարինի նորով, քանի ո...