«Արվեստը պետության և հասարակության հետ առնչվելու ամենակարևոր ձևերից է». Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել է Երևանի և մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը: Ծրագրի շրջանակում այսօր Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում հյուրընկալվել է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի արվեստի դպրոցի պատվիրակությունը:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը:
Հյուրերը նախ հետևել են Ապարան համայնքի արվեստի դպրոցի սաների կերպարվեստի աշխատանքների ցուցահանդեսին, ապա ունկնդրել են համերգային ծրագիրը, որի ընթացքում երաժշտական կատարումներով ելույթ են ունեցել Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության արդյունքում ձևավորված միացյալ համույթներն ու նվագախմբերը:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին, մանկավարժներին ու սովորողներին՝ ԿԳ...