Հավատում եմ ձեր նվիրումին. մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցի...
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների, որոնք հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
ՀՀ սպորտի վարպետի կոչում է շնորհվել սուսերամարտիկ Ալիկ Նավասարդյանին, լողորդ Անի Բարիկյանին, հունահռոմեական ոճի ըմբիշ Էրիկ Տեր-Մաթևոսյանին, սեղանի թենիս մարզաձևի ներկայացուցիչներ Լուսինե Կարապետյանին և Անահիտ Վարդանյանին, ցատկացանց մարզաձևի ներկայացուցիչ Վանիկ Վարդանյանին...