Մենք Ադրբեջանի վրա հարձակվելու պատճառ չունենք. Փաշինյան
Կան ուժեր, որոնք շահագրգռված են տարածաշրջանում իրադրությունը ապակայնունացնել, ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե կան հրապարակումներ, որոնց հիմնական թեզն այն է, որ Հայաստանը կամ անձամբ ինքը՝ Փաշինյանը, ներքաղաքական նկատառումներից ելնելով՝ պետք է պատերազմ սկսեն Ադրբեջանի դեմ։
«Բայց ցանկացած շատ, թե քիչ որակավորված դիտորդ կարող է տեսնել, որ ընդհակառակը, հենց ներքաղաքական նկատառումներով մեզ՝ կառավարող թիմին և կոնկրետ ինձ ձեռնտու է, որ տարածաշրջանում իրադրությունը լինի կայուն։ Մեր արձագանքը պետք է լինի՝ չտրվել որևէ սադրանքի և անհոգնել պարզաբանել մեր դիրքորոշումը։ Մենք Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք»,-ասաց Փաշինյանը։
Նա կրկնեց ավելի վաղ արած իր հայտարարությունը՝ Հայ...