Շվեդիայի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել․ կա 5 վիրավոր
Շվեդիայի կենտրոնական Էռեբրու քաղաքի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իրավապահներին։
Հինգ մարդ վիրավորվել է, սակայն նրանց վնասվածքների աստիճանը հայտնի չէ. Տեղում աշխատում են ոստիկանները, բժիշկներն ու փրկարարները։
Ոստիկանությունը կատարվածը որակում է որպես ծանր հանցագործություն։«Այս պահին սա դիտարկվում է որպես մահափորձ, հրկիզում և զենքով ծանր հանցագործություն»,- հայտնել է ոստիկանությունը։
Այսօր, 17:24
...