ՍԿԱՆԴԱԼ. Աննա Հակոբյանի ազգական, Գյումրիում ՔՊ-ի ցուցակի 2-րդ համարն իր ձեռքով փաստաթուղթ է կեղծել. 168.am
Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին 168.am-ը տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռան՝ Գյումրիի նախկին փոխքաղաքապետ, ներկայումս այս ամսվա վերջում Գյումրիում կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության նախընտրական ցուցակի 2-րդ համարը՝ Վահագն Մկրտչյանը, հարևանի հետ պատի վեճ ունի:
Գյումրու Մայակովսկի փողոց 75 տան սեփականատեր Գագիկ Հարթենյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն և Շիրակի մարզի դատախազություն առ այն, որ իր ու իր մահացած հորեղբոր աղջկա անունից, ով տան համասեփականատեր է, կեղծ փաստաթուղթ են սարքել, որով իր տան հիմնական պատերից մեկն անցնում է հարևանին։ Իսկ հարևանը Գյումրու փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի՝ Նիկոլ Փաշինյանի կնոջ մորաքրոջ ընտանիքն է։ Գագիկ Հարթենյա...