Եվրախորհրդարանում գերիների վերաբերյալ բանաձևի քննարկմանը կարևորվել է Բաքվի դեմ պատժամիջոցների կիրառումը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրոպական խորհրդարանի մարտի 12-ի լիագումար նիստում քննարկվեց Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ շինծու դատավարությունների վերաբերյալ բանաձևը՝ հրատապ ընթացակարգի ներքո։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող և բանաձեւի համահեղինակներից Միրիամ Լեքսմանն իր ելույթում նշեց, որ Բաքվում տեղի ունեցող կեղծ դատավարություններն ու գերիների անմարդկային պայմանները ցույց են տալիս Ալիևի իրական դեմքը՝ ռեժիմ, որն անտեսում է միջազգային պարտավորությունները։
«Մինչ Եվրոպական միությունը ձգտում է ռազմավարական գործընկերության, Բաքվի ռեժիմը շարունակում է սպառնալ իր հարևաններին և խոչընդոտել տարածաշրջանային խաղաղությանն ուղղված ջանքերը։ Ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրում հրատապ անհրաժեշտություն կա, որ Եվրամիությունը պաշտպանի իր արժեքները, հատկապես իր անմիջական հարևանությամբ։ Փոխարենը, մենք կրկին փորձում ենք բավարարել բռնապետին և խրախուսել Ալիևի գործողությունները՝ ընդլայնելով առևտրային համագործակցությունը։
Մի՞թե մենք դասեր չենք քաղել։ Ժամանակն է դադարեցնել ռազմավարական գործընկերության պատրանքները, առերեսվել իրականության հետ և գործել ըստ մեր արժեքների և սկզբունքների»,- իր ելույթում ասաց եվրախորհրդարանական Միրիամ Լեքսմանը։ Հայաստանի հարցերով համազեկուցող և բանաձևի համահեղինակներից Վասիլե Դինկուն իր ելույթում նշեց՝ հայ քաղաքական բանտարկյալների վիճակը մեծ հարցական նշան է Կովկասի այս հատվածում արդարության, կայունության և խաղաղության համատեքստում։ Նա հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանը վերոնշյալ հարցերում երբեք չի շեղվել իր սկզբուն...