Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա․ Նիկոլ Փաշինյան
«Ադրբեջանի հետ ի՞նչ է խոսվում, Հայաստանի և Ադրբեջանի միջև 1990 թվականներից սկսված խնդիրներ կան, փախստականների խնդիր կա և այլն: Բաքվից հնչած հայտարարություններում երբեմն ասում են, որ այդ փախստականները պետք է վերադառնան և այլն: Արդյոք դա ընկալվում է որպես տարածքային պահանջ, այդ մարդկանց վերադարձի հարցը և այլն, Ձեր տեսանկյունը, դիտանկյունը ի՞նչն է այս հարցի շուրջ, երբ Ադրբեջանը նաև բարձրացնում է փախստականների վերադարձի հարցը»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նման հարց է ուղղել թուրք լրագրողներից մեկը:
«Ձեր հարցին կա մի շատ կարևոր լրացում. Ադրբեջանն իրականում բարձրացնում է մի հարց, որն անվանում է «արևմտյան Ադրբեջան»։ Եվ Ադրբեջանն «արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60-70%-ը և մեզ հրավիրում է քննարկել «արևմտյան Ադրբեջանի» հարցը՝ Հայաստանի Հանրապետության տարածքի 60-70 %-ն անվանելով «արևմտյան Ադրբեջան»։ Մենք ասում ենք, որ Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա։ Եթե ուզում ենք արևմտյան Ադրբեջան փնտրել, արևմտյան Ադրբեջան կամ տեսնել, ցույց տալ՝ արևմտյան Ադրբեջանն Ադրբեջանի Ղազախի, Աղստաֆայի, Գետաբեյի, Քելբաջարի, Լաչինի, Զանգելանի, Կուբաթլուի, եթե ինչ-որ տարածաշրջանի անուն մոռանամ, դա չի նշանակում դիտավորյալ բացթողում, բայց ես նկատի ունեմ՝ մենք կարող ենք քարտեզի վրա նայել և ասել, թե որն է արևմտյան Ադրբեջանը։ Այստեղ է արևմտյան Ադրբեջանը։ Այս գծից այս կողմ արևմտյան Ադրբեջան չկա։ Շատ ցանկանալու բերումով նաև Նախիջևանը կարելի է արևմտյան Ադրբեջան համարել աշխարհագրական առումով։
Նկատի ունեմ՝ նրանք փորձ են անում հումանիտար հարցերի տրամաբանության ներքո տեղավորել դա, մեզ կոչ անելով ինչ-որ հարց քննարկել, բայց նորից եմ ասում, նրանք մեր երկրի ինքնիշխան տարածքի 60%-ն անվանում են «արևմտյան Ադրբեջան»։ Եվ հետևաբար նման հարցը մեզ համար քննարկելի չէ, չի կարող, որևէ երկրի համար քննարկելի չէ, որևէ երկրի համար չի կարող քննարկելի լինել։
Իսկ ընդհանրապես, եթե փախստականների թե...