Ուզում ենք ունենալ այլընտրանքների «մենյու»․ Փաշինյանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն: Եվ այդ քաղաքականության շրջանակներում մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նաև Ռուսաստանի հետ: Եվ ինչպես արդեն ասացի՝ այդ հարաբերությունների, այդ բանաձևի համատեքստում է տեղավորվում նաև մեր տարածաշրջանացման քաղաքականությունը։ Այս մասին թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվրամիության հետ մեր հարաբերությունները վերջին տարիներին զարգացել են, խորացել և այդ զարգացումների ֆոնին քաղաքացիական հասարակությունը, հանրության ներկայացուցիչներ շուրջ 50,000 ստորագրություններով օրենքի նախագիծ են ներկայացել խորհրդարանին։ Մեր Սահմանադրությամբ այդպիսի կարգավորում կա, որ քաղաքացիները կարող են 50000 ստորագրությամբ օրենքի նախագիծ ներկայացնել խորհրդարանի քննարկմանը, ինչը և տեղի է ունեցել, և մեր կառավարող մեծամասնությունը որոշել է կողմ քվեարկել: Այդ կողմ քվեարկությունը տեղավորվում է նաև բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ:
Նաև մենք Եվրամիության հետ մեր հարաբերությունների խորացումը չենք հակադրում մեր մյուս գործընկերների հետ հարաբերություններին: Ընդ որում, հետաքրքիր մի հանգամանք, եթե ուշադիր նայենք մեր տարածաշրջանին, այսօր կայացած իրողությունն է, որ մեր չորս հարևաններից երկուսը Եվրամ...