«Ժողովուրդ». ՀՖՖ-ի մարզած երիտասարդ թիմերը 42 գնդակ են բաց թողել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Վրաստան-Հայաստան ֆուտբոլային խաղի ընդհանուր հաշվով 9:1 պարտությունը էլի զայրացրել է հայ ֆուտբոլասերներին, բայց պետք է իրավիճակին սթափ աչքով նայել և արձանագրել, որ մոտ ապագայում դեռ մենք չենք էլ կարող երազել լավ ֆուտբոլի մասին: Առաջիկայում հիմնական խաղացողները պետք է լինեն հետհեղափոխական մարզումներ անցած եւ արդեն տապալում արձանագրած ֆուտբոլիստները:
Ինչո՞ւ. խոսե՛նք փաստերով:
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց աղյուսակները եւ պարզեց, որ Հայաստանի 17, 19 եւ 21 տարեկանների հավաքականների խաղերից Եվրո 25-ի խմբային որակավորման խաղերում բոլոր երեք տարիքայիններն էլ զբաղեցրել են վերջին հորիզոնականները, երեքը միասին կրել են 14 պարտություն, 2 ոչ-ոքի եւ 0 հաղթանակ: (Տե՛ս սանդղակի լուսանկարը): Սա նշանակում է, որ մեր ֆուտբոլի ապագան համարվող հավաքականները միայն այս մրցելույթներում բաց են թողել 42 գնդակ, խփել՝ միայն 4-ը: Սա այն սերունդն է, որի ուղղակի պատասխանատուն ֆուտբոլային հենց այս իշխանություններն են՝ հետհեղափոխական Հայաստանում պատրաստված ֆուտբոլիստները:
Այսինքն՝ առաջիկա տարիներին նրանցից պետք է համալրվի հայկական հավաքականը: Թե ինչ են արել ՀՖՖ-ում, որ երեխաները ֆուտբոլում հաջողելու փոխարեն արդյունք չունեն, թերեւս զբաղվեն իրավապահները, հարցեր...