COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 06-07-2020՝ ժամը 04:11-ին

28606

16140

11982

484
Service
...
ARMENPRESS.AM
21:57 29/06
ARMENPRESS.AM

Համաճարակի հաղթահարման լավագույն սցենարը հանրային կարգապահության ավելացումն է. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 29-ին պարետատան նիստից հետո անցկացրել է ճեպազրույց, որին մասնակցել են Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Նարինե Սարգսյանցի և Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար, բժշկության ոլորտում առաջատար գիտնական, պրոֆեսոր Լորան Փափազյանի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ սոցիալական ցանցերի անգամ մակերեսային դիտարկումները ցույց են տալիս, որ ի հեճուկս հակահամաճարակային շարժում սկսելու անհրաժեշտության՝ մեր բազմաթիվ հայրենակիցներ ավելի շատ պրոհամաճարակային վարքագիծ են դրսևորում՝ մասնակցում են ամառանոցային խնջույքների, զանգվածային ուխտագնացությունների, չնայած կազմակերպությունների կողմից արված սոցիալական հեռավորություն պահելու գծանշումներին՝ չեն օգտվում դրանցից: «Այս ամենն ամենևին չեմ ասում, որ որևէ մեկին մեղադրեմ, այլ հարկ եմ համարում պարզապես ընդգծել, որ հիմա արդեն թվերը ցույց են տալիս, որ առանց բացառության բոլորս՝ որտեղ, ինչքան և ինչպես կարողացել ենք, քամահրական վերաբերմունք ենք ցուցաբերում հակահամաճարակային կանոնների վերաբերյալ: Քանի որ այս երևույթն արդեն այսպիսի մասշտաբներ է ստացել Հայաստանում, կարծում եմ, որ բոլորս՝ ինձնից սկսած և որևէ այլ քաղաքացուց վերջացրած, կարիք ունենք մեր հակահամաճարակային վարքագիծը ռեստարտի ենթարկելու, հակառակ դեպքում չենք կարողանալու այս իրավիճակը հաղթահարել», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այս առումով վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է ՀՀ պետական կառավարման բոլոր մարմինների, Հայաստանում գործունեություն ծավալող կազմակերպությունների և ՀՀ ոստիկանության կողմից հակահամաճարակային կանոնների պահպանումը. «Պետական կառավարման մարմինները պետք է անհատական պատասխանատվություն վերցնեն՝ պետք է բացառել առանց դիմակի մարդկանց ներկայությունը, սոցիալական հեռավորության խախտումները: Բոլոր տեղերում պետք է լինեն ոչ միայն գծանշումներ, այլև պետք է կոնկրետ պաշտոնյաներ զբաղվեն այդ գծանշումների կանոնները պահպանելու գործով: Հայաստանում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպությունները պետք է պատասխանատվություն ստանձնեն ոչ միայն իրենց տարածքում, այլև հարակից տարածքներում հերթերի պահպանման համար: Ոստիկանությունը պետք է նախ իր շարքերում հակահամաճարակային կանոնների պահպանման բարձր կարգապահություն ցուցաբերի, և ոստիկանության ներկայացուցիչները որևէ դեպքի կողքով անտարբեր չպետք է անցնեն: Այս ամենը կարևոր է՝ ցույց տալու համար մեր հավաքական հավատն առ այն, որ մենք կարող ենք այս ճգնաժամը հաղթահարել: Ի վերջո, այս ճգնաժամի հաղթահարումը կախված է մեր հավաքական ջանքերից, մեր հավաքական կամքից, և այս առումով պետական մարմինների գործունեությունը պետք է շարունակություն ստանա քաղաքացիների անհատական վարքագծի փոփոխությամբ»:
Ն. Փաշինյանը ցավով հիշեցրել է, որ Հայաստանում կորոնավիրուսն արդեն 433 մարդու կյանք է խլել, և յուրաքանչյուրս պետք է գիտակցի, որ հակահամաճարակային կանոնները չպահելու հետևանքով ինչ-որ մեկին՝ ծանոթ, թե անծանոթ, դատապարտում է մահվան. «Յուրաքանչյուրիս կողմից հակահամաճարակային կանոնները պահպանելը կարևոր է ոչ այնքան և ոչ միայն մեր անհատական ճակատագրի առումով: Մեծ հավանականությամբ հակահամաճարակային կանոնների խախտումով մենք մահվան ենք դատապարտում ուրիշներին, որովհետև մենք կարող ենք նույնիսկ հիվանդանոց չընկնել, բայց մեկ ուրիշին դատապարտել մահվան: Այսօր հիվանդության մասշտաբը թույլ է տալիս ասել, որ բոլորս ինչ-որ բան այնպես չենք արել, և ռեստարտի, կարգապահության ներդրման անհրաժեշտություն և կարիք ունենք: Ինքներս մեզ և դիմացիններին պետք է վերաբերվենք որպես վարակակրի, և սրանից բխող համապատասխան վարքագծի որդեգրումն է, որ մեզ հնարավորություն կտա հաղթահարել այս իրավիճակը՝ առանց էական ցնցումների»:
Անդրադառնալով համաճարակի հաղթահարման, այդ թվում և տնտեսական առումով դիտարկված սցենարներին՝ վարչապետը նշել է. «Պրոֆեսիոնալ վերլուծությունը ցույց է տալիս, որ համաճարակի հաղթահ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...