COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 02-07-2020՝ ժամը 20:11-ին

26658

15036

11163

459
Service
...
168.AM
22:12 29/06
168.AM

Ինչո՞ւ կորոնավարակի տարածումը Հայաստանում մասշտաբային եղավ և ի՞նչ հետևանքներ կունենա այն մեր երկրի վրա

Այսօրվա կորոնավարակի տարածման ցուցանիշները Հայաստանում ապշեցնում են իրենց ծավալներով:
Դատե՛ք ինքներդ, հունիսի վերջին 1 մլն մարդու հաշվարկով վարակի տարածման ցուցանիշներով Հայաստանը գերազանցել է աշխարհի գրեթե բոլոր երկրներին:
Այսպես, հունիսի 28–ի դրությամբ այդ ցուցանիշը մեզ մոտ կազմում է 8317: Մինչդեռ, օրինակ, Վրաստանում այդ ցուցանիշը 232 է, այսինքն՝ մեզնից քիչ է ավելի քան 35 անգամ: Ադրբեջանի ցուցանիշը 1620 է, այսինքն՝ մեզնից քիչ է ավելի քան 5 անգամ: Մեր մյուս հարևան Թուրքիայի ցուցանիշը 2323 է, այսինքն՝ մեզնից քիչ է ավելի քան 3,5 անգամ: Իրանի ցուցանիշը 2651 է, այսինքն՝ մեզնից քիչ է ավելի քան 3 անգամ, Ռուսաստանի ցուցանիշը 4347 է, այսինքն՝ մեզնից քիչ է համարյա երկու անգամ:
Մենք առաջ ենք բոլոր նախկին կոմունիստական երկրներից՝ ներառյալ Բելառուսը, որի ցուցանիշը 6506 է, այսինքն՝ մեզնից բարվոք է մոտ 30 տոկոսով: Նշենք, որ այդ երկիրն այն եզակիներից է, որ հրաժարվեց փակել իր տնտեսությունը: Այդ շարքից էր նաև Շվեդիան, որի ցուցանիշը 6450 է, այսինքն՝ նույնիսկ այդ երկրի վարակի տարածման ցուցանիշը մեզնից պակաս է 44 տոկոսով:
Այն, որ մենք վաղուց առաջ ենք անցել Իտալիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Գերմանիայից և այլ եվրոպական երկրներից, նույնպես այսօրվա կայացած փաստերից է: Իսկ վերջերս մենք անցանք նույնիսկ ԱՄՆ-ից, որտեղ տիրում է իսկական հումանիտար աղետ:
Այսպիսով, վարակի տարածման ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է աշխարհի երկրների շարքում 11-րդ տեղը: Իսկ եթե նշենք, որ թեստավորումների քանակի ցուցանիշով մենք զբաղեցնում ենք ընդամենը 62-րդ տեղը, ապա կարող ենք կռահել, թե իրականում ինչ հումանիտար աղետի մեջ է գտնվում այսօր Հայաստանը:
Թե որն է այս ամենի պատճառը, շատ է խոսվել և դրան կրկին անդրադառնալն անիմաստ զբաղմունք է:
Սակայն, մեկ գործոնի արժե անդրադառնալ հասկանալու համար, թե ինչու այսպես ստացվեց, որ Հայաստանը հայտնվեց այսպիսի վիճակում:
Մեկ մարդու համակարգի հետևանքները
Ինչպես հայտնի է, վարակի տարածման գործոններից են ակտիվ շփումներ ունեցող մարդը և մեծ մարդկային կուտակումները: Վերջին գործոնը կապված է հարսանիքների, թաղումների և այլ նմանատիպ միջոցառումների հետ: Իսկ այդ երևույթները սերտորեն կապված են ազգային ավանդույթների հետ: Ի դեպ, այս գործոնն առկա է նաև այլ ժողովուրդների մոտ, և դա սպեցիֆիկ հայկական ֆենոմեն չէ:
Համաշխարհային պրակտիկան ցույց է տվել, որ վարակի դեմ քարոզը էֆեկտիվ է եղել, երբ այդ քարոզի մեջ ակտիվորեն ներգրավվել են հասարակական բոլոր կառույցները: Եկեղեցին, տարատեսակ հանրային կառույցները, քաղաքական ուժերը, մտավորականությունը, մշակույթի և նույնիսկ շոուբիզնեսի ներկայացուցիչները: Ընդորում այս շարքում, սովորաբար, երկրի ղեկավարի կողմից քարոզը պետք է կրի ավելի շատ ֆոնային բնույթ: Քանզի հայտնի է, որ շարքային մարդու ենթագիտակցության մեջ ավելի վստահելի է ոչ քաղաքական գործիչների քարոզը․ երկրի ղեկավար... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...