COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 06-07-2020՝ ժամը 02:11-ին

28606

16140

11982

484
Service
...
NEWS.AM
23:29 29/06
NEWS.AM

Կորոնավիրուսի հետևանքով ցորենի ներմուծման դժվարություններ կան. սերմերի գնի մասնակի սուբսիդավորում է նախատեսվում

Կառավարությունը քննարկման է դրել  Հայաստանում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը՝ որով նախատեսվում է մասնակի սուբսիդավորել կամ փոխհատուցել աշնանացան ցորենի սերմերի գինը։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։

Բանն այն է, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով, ցորենի ներմուծման հնարավոր դժվարությունների պայմաններում, Հայաստանում խնդիր է առաջացել բարձրացնել ցորենի ինքնաբավության մակարդակը և նպաստել պարենային անվտանգության ապահովմանը։

ՀՀ վիճակագրական կոմիտեի  տվյալների համաձայն՝ վերջին  տարիների ընթացքում աշնանացան ցորենի հիմնական արտադրատնտեսական ցուցանիշները նվազել են՝ 2019 թվականին 2015 թվականի համեմատ ցանքատարծությունները շուրջ 44,1 %-ով, բերքատվության մակարդակը՝ 42,0 %-ով, որի արդյունքում էլ նվազել է   համախառն բերքը` 68,7 %-ով՝ կազմելով ընդամենը 110,3 հազար տոննա: Նվազել է նաև ցորենի ինքնաբավության մակարդակը՝ 2018 թվականին այն կազ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...