Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 20-09-2020՝ ժամը 17:59-ին

47431

42608

3893

930
Service
...
NEWARMENIA.AM
12:54 09/08
NEWARMENIA.AM

Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգիստ Բեյրութում ուժգին պայթյունի հետևանքով զոհվածների համար

Օգոստոսի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Թանգարանների ու արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը:
Հավարտ Սուրբ Պատարագի, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան կարգ` սույն թվականի օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով զոհվածների համար:
Սուրբ Պատարագին և հոգեհանգստյան արարողությանը ներկա էին ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերը, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու տիար Վազգեն Յակուբյանը, ազգային բարերար Գաբրիել Չեմբերջյանը և լիբանանահայեր:
Ներկա հոգևոր դասը և ժողովուրդը Հայոց Հայրապետի գլխավորությամբ աղոթք բարձրացրեց առ Աստված Բեյրութի պայթյունի զոհերի հոգիների հանգստության համար:
Հոգեհանգստյան կարգից առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիշյալ ողբերգալի իրադարձության կապակցությամբ իր վշտակցության խոսքն ուղղեց ներկաներին: Վեհափառ Հայրապետը մասնավորապես ասաց.
«Սիրելի հավատավոր զավակներ Մեր,
Այսօր աղոթք ենք բարձրացնում Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքով վշտի և փորձության մեջ գտնվող Լիբանանի բարեկամ ժողովրդի համար` խնդրանոք առ Երկնավորը, որ զորություն պարգևի հաղթահարելու կորուստների ցավը և ավերածությունների ծանր հետևանքները:
Վշտալի զգացումներով Բարեգութ Տիրոջից հայցում ենք խաղաղություն ու հանգստություն շնորհել զոհվածների, այդ թվում նաև հայորդիների հոգիներին, մխիթարությամբ սփոփել նրանց հարազատների ու բոլոր սգացյալների սրտերը և շուտափույթ ապաքինում պարգևի հազարավոր վիրավորվածներին։
Լիբանանը միշտ եղել է բարեկամ երկիր, որտեղ մեր ժողովրդի հազարավոր զավակներ` ցեղասպանությունից մազապուրծ, աջակցություն ու սատարում են գտել: Շնորհիվ արաբ ժողովրդի բարյացակամության և եղբայրական ոգու՝ Լիբանանում հաստատված գաղթական հայորդիները ամբողջապես կազմակերպեցին իրենց ազգային և հոգևոր կյանքը, հիմնեցին դպրոցներ, աղոթատներ, մշակութային հաստատություններ։ Խաղաղ ու ապահով
գոյակցության բարենպաստ պայմաններում իսլամ և քրիստոնյա իրենց եղբայրների հետ լիբանանահայերը, որպես լիարժեք քաղաքացիներ, կարևոր ներդրում ունեցան Լիբանանի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, երկրի առաջընթացի և զարգացման գործում։ Մեր երկու ժողովուրդների և երկրների հարաբերությունները մշտապես հատկանշվել են բարեկամությամբ և արդյունավոր գործակցությամբ։
Լիբանանն այսօր կարիքն ունի պետությունների ու ժողովուրդների զորակցության։ Մեր երկիրը նույնպես այս օրերին իր կարելի օգնությունն է ցուցաբերում Լիբանանի ժողովրդին: Համայն հայությունը այսօր սրտակից է Լիբանանին և նեցուկ այս փորձության մեջ։ Ողբերգական աղետի կապակցությամբ վերստին Մեր սրտակցությունն ենք հայտնում Լիբանանի մեծարգո նախագահին, պետական ավագանուն և ժողովրդին, Մեր հոգևոր եղբորը՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին, հայ համայնքին, ինչպես նաև Մեր վշտակցությունը՝ զոհված հայորդիների ընտանիքներին։
Մենք հավատում ենք, որ Լիբանանի բարեսեր ժողովուրդը, որ բազում փորձություններ է հաղթահարել իր պատմության ընթացքում... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...