Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 21-09-2020՝ ժամը 12:59-ին

47552

42637

3979

936
Service
...
INFOCOM.AM
10:20 16/09
INFOCOM.AM

ԵՄ-ն չի ճանաչում Լուկաշենկոյին՝ որպես լեգիտիմ նախագահի. Ժոզեպ Բորել |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը չի ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ որպես Բելառուսի լեգիտիմ նախագահի, և ավարտում է նրա ռեժիմի ներկայացուցիչների դեմ պատժամիջոցների նախապատրաստումը: Այս մասին երեկ Եվրախորհրդարանի նստաշրջանում հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Մենք կարծում ենք, որ օգոստոսի 9-ի ընտրությունները կեղծվել են, և մենք չենք ճանաչում Լուկաշենկոյին որպես Բելառուսի լեգիտիմ նախագահ», - ասել է Բորելը՝ հավելելով, որ Եվրամիությունը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Բելառուսում «բռնության, բռնաճնշումների, ընտրությունների արդյունքների կեղծման համար պատասխանատու մեծ թվով մարդկանց նկատմամբ»:
Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ պատժամիջոցները կհամաձայնեցվեն միչև սեպտեմբերի 24-25-ը կայանալիք Եվրոպական խորհրդի նիստը: Որոշումը պետք է ընդունվի Բրյուսելում առաջիկա երկուշաբթի օրը՝ ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը: Եվրամիության դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ լրացուցիչ պատժամիջոցներ կարող են դիտարկվել, եթե իրավիճակը Բելառուսում «շարունակի վատթարանալ»:
Բորելը կոչ է արել Բելառուսի իշխանություններին «վերջ տալ բռնություններին, անօրինական ձերբակալություններին» և սկսել «ազգային երկխոսություն»: Եվրամիությունը պատրաստ է աջակցել երկխոսության ցանկացած վստահելի նախաձեռնության... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...