Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 21-09-2020՝ ժամը 12:23-ին

47552

42637

3979

936
Service
...
PANORAMA.AM
11:00 16/09
PANORAMA.AM

ԿԳՄՍ նախարարը՝ Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու մասին

«Մանդատի վայր դրման հետ կապված գործընթացը չի ավարտվել, այս պահին զերծ կմնամ անդրադառնալու այդ հարցին»,- ասուլիսում ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին, ասել է` հիմնական պատճառն այն է, որ ձեր որդեգրած ուղին անհեռանկարային է:
Նա նշեց, որ մի փաստ կարձանագրի. «Անցած ամիսներին Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում, նա կարող էր այդ հարցերը բարձրացնել, և մենք հնարավոր է կոնկրետ քննադատության մի մասն ընդունեինք,  շտկումներ անեինք, մի մասը բացատրեինք, որ իր ընկալումներում, դիրքորոշումներում  այն փաստերը, որոնք դրանց հիմքում են, չեն համապատասխանում իրականությանը: Նման քննարկում չենք ունեցել, այդ հարցերը չեն բարձրացվել: Երբ որ լիներ նման քննարկում, կոնկրետացում, անպայման այդ հարցադրումներին կլինեին պատասխաններ»:
Հարց- Ուսանողները խնդրանք-պահանջով դիմել են կառավարությանը՝ ուսման վարձի մասնակի փոխհատուցման համար:
Ա. Հարությունյան- Դիմումը հանձնվել է աշխատակազմին, խոսակցություն ունեցել եմ, որպեսզի այդ դիմումը փոխանցվի, տեսնենք, թե ինչ առաջարկներ են: Անպայման կքննարկենք, անհրաժեշտության դեպքում նաև քննարկում կլինի ուսանողների հետ:
Հարց- Այսօր ԱԺ-ում «Լուսավոր Հայաստանը» բարձրացնելու է ձեր հրաժարականի հարցը, քաղաքացիների են հրավիրել ԱԺ մուտքի մոտ, ովքեր դեմ են ձեր պաշտոնավարմանը: Արդյո՞ք հիմքեր կան, որ ձեր պաշտոնավարման հարցը դրվի վարչապետի քննարկմանը:
Ա. Հարությունյան- Եթե նման հիմքեր լինեն, մեկ րոպե ավելի չեմ մնա այս պաշտոնին, ինքս դիմում կգրեմ:

Բողոքները կապված են այն մեծ ռեֆորմների փաթեթի հետ, որն իրականացվում է: Որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է  այն հանգամանքի հետ, որ  այս բարեփոխումների ընթացքում և արդյունքում մենք ունենալու ենք մի սերունդ, որն այլևս իրենց հիմքը, հենքը չի հանդիսանալու, լինելու է  քննադատող, վերլուծող, իսկ քննադատող և վերլուծող սերունդը, եթե վերլուծի այդ շրջանակների  գործունեությունը,  ապա միանգամից որոշում կկայացանի, որ որևէ առիթով այդ շրջանակներին չի սատարելու: Տարբեր շղարշների, կեղծ  արժեք... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...