Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 23-09-2020՝ ժամը 21:59-ին

47877

43026

3909

942
Service
...
ARMLUR.AM
11:40 16/09
ARMLUR.AM

Քրեական գործով վկայի ազատ տեղաշարժը սահմանափակելը միայն այդ կարգավիճակի ուժով իրավաչափ չէ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանն իր աջակցությանը դիմած քաղաքացու գործով կայացրել է մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշում։ Քրեական գործով վարույթի շրջանակում վկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձի ազատ տեղաշարժվելու իրավունքին առնչվող որոշմամբ Պաշտպանն արտահայտել է հստական իրավական դիրքորոշումներ՝ Սահմանադրության ու միջազգային իրավաբանության արդի չափանիշների ներքո։
Մարդու իրավունքների պաշտպանին բողոք է ներկայացրել փաստաբան և հայտնել, որ իր վստահորդը քրեական գործով կանչվել է հարցաքննության՝ որպես վկա: Փաստաբանը նշել է, որ իր վստահորդը, ունենալով վկայի կարգավիճակ, փորձել է հատել ՀՀ պետական սահմանը, սակայն Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգում առկա տվյալների հաշվառմամբ նրան դա անել չեն թույլատրել:
Մարդու իրավունքների պաշտպանին Ոստիկանությունը տրամադրել է պարզաբանումներ այն մասին, որ այդ անձը, Ոստիկանության ձևակերպմամբ՝ լինելով նշված քրեական գործով կարևոր ականատես-վկա և նույնիսկ դեպքի հնարավոր մասնակից, բացակայել է իր մշտական բնակության վայրից, չի արձագանքել Ոստիկանության բազմաթիվ կանչերին, չի ներկայացել ո՛չ հետաքննության, ո՛չ նախաքննության մարմիններին, նրա գտնվելու վայրն անհայտ է եղել, ուստի, ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, այդ թվում՝ սահմանահատումների նկատմամբ սահմանվել է հսկողություն:
Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման առկայության մասին որոշում և այդ որոշման հիմքում դրել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
Ազատ տեղաշարժվելու իրավունքն անձի միջազգային իրավունքով և ներպետական օրենքով, այդ թվում՝ Սահմանադրությամբ երաշխավորված անքակտելի իրավունքներից է։ Ընդ որում, Հայաստանը միջազգային փաստաթղթերի վավերացմամբ, ի թիվս այլնի, ստանձնել է պոզիտիվ պարտավորություն այդ իրավունքի պատշաճ իրացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու և օրենքով նախատեսված հիմքերի առկայության պայմաններում ու սահմանված նպատակների պահպանմամբ այդ իրավունքի իրավաչափ սահմանափակում իրականացնելու համար։
Նշվածի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ անձի տեղաշարժման ազատությունը սահմանափակող ցանկացած միջոց պետք է լինի օրինական, հետապնդի իրավաչափ նպատակ և արդար հավասարակշռություն ապահովի հանրային շահի և անձի մասնավոր իրավունքի միջև (Բաումանն ընդդեմ Ֆրանսիայի գործով վճիռ, 22 մայիսի 2001թ.):
Այս կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի պատշաճ իրացման համար պետք է ստեղծել անհրաժեշտ պայմաններ, այդ թվում՝ օրենքով նախատեսված հիմքերի առկայության պայմաններում ու սահմանված նպատակների պահպանմամբ այդ իրավունքի իրավաչափ սահմանափակում իրականացնելու համար: Քրեական գործով վկա կամ տուժող հանդես եկող անձանց նկատմամբ այդպիսի սահմանափակումների կիրառման պրակտիկան, անգամ եթե այն վարույթի մասնակցի դատավարական պարտականությունների ապահովման իրավաչափ նպատակ է հետապնդում, օրինական և հիմնավորված կարող է լինել միայն, եթե այդ նպատակի իրագործմանն ուղղված ընթացակարգն ունի օրենքով նախատեսված հիմքեր:
Անձի տեղաշարժվելու իրավունքի իրացման հետ կապված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա քննարկման առարկա են դարձվել ՀՀ Սահմանադրական դատարանի 2017 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-1360 որոշմամբ: Ըստ այդմ, արձանագրվել են իրավական այն չափանիշները, որոնց գնահատմամբ կարելի է պարզել Հայաստանում անձի տեղաշարժվելու իրավունքի քննարկման առարկա հանդիսացող սահմանափակման միջամտության աստիճանը: Մասնավորապես, դրանք են.
1) ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանում է մարդու և քաղաքացու տեղաշարժվելու ազատության ծավալները և սահմանները, ինչն արգելում է պետության ոչ իրավաչափ միջամտությունը,
2) այս իրավունքը բացարձակ չէ և այն կարող է սահմանափակվել օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և սահմանված նպատակների պահպանմամբ,
3) ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը պետք է սահմանված լինի օրենքով,
4) այդ իրավունքի ողջամիտ և համաչափ օրենսդրական կարգավորումը ենթադրում է հանրային և մասնավոր շահերի արդարացի հարաբերակցության ապահովում՝ առանց նվազեցնելու և ոչ իրավաչափ սահմանափակելու մարդու և քաղաքացու անհատական ազատության ծավալները և սահմանները,
5) ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ,
6) այդ իրավունքի սահմանափակման ծավալները և սահմանները պետք է համաչափ լինեն հետապնդվող նպատակին:
Սահմանադրական դատարանը, վերը նշված որոշմամբ անդրադառնալով դիմողի կողմից բարձրացված՝ վկայից, տուժողից անձնագիր վերցնելու, ինչպես նաև ՍԷԿՏ համակարգի միջոցով վկայի և տուժողի տեղաշարժվելու ազատությունը սահմանափակելու հիմնահարցին, արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության որևէ իրավական ակտով նման պահանջ չի նախատեսվում:
Այս խնդրին Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս անդրադարձել է նաև իր գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումներում:
Կոնկրետ բողոքի քննարկման արդյունքում Պաշտպանն արձանագրել է, որ քրեական գործով որպես վկա կամ տուժող հանդես եկող, դատավարա... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...