Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 25-10-2020՝ ժամը 08:11-ին

75523

50701

23665

1157
Service
...
ARMTIMES.COM
20:15 23/09
ARMTIMES.COM

Կքննարկվեն Սարի թաղի, Տավուշի Վազաշեն և Ն. Ծաղկավան համայնքերի տների փոխհատուցման հարցը. միջգերատեսչական նիստ ԱԻՆ-ում

Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է միջգերատեսչական օպերատիվ աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
ԱԻՆ-ը հիշեցնում է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ այս աշխատանքային խումբը ստեղծվել էր 2019 թվականի հուլիսին՝ աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերցմանն ուղղված միջոցառումների կազմակերպման և այս առումով մասնագիտական ոլորտներից առաջարկությունների ստացման նպատակով:
Աշխատանքային խմբում ընդգրկված են ՀՀ պաշտպանության, առողջապահության, շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների տեղակալները, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալները, ՀՀ ոստիկանության պետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալները, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը, ինչպես նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը:
Հերթական նիստի ընթացքում քննարկումներ են ծավալվել Երևանի Սարի թաղի, Տավուշի մարզի Վազաշեն և Ներքին Ծաղկավան համայնքների սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների և սողանքների, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Մարտիրոս բնակավայրի սողանքային գոտում գտնվող բնակելի տների տեխնիկական վիճակի և բնակարանային խնդիրների հարցի շուրջ: Առաջարկվել է՝ ՀՀ կառավարություն ներկայացնելու նպատակով, քաղաքաշինության կոմիտեի հետ քննարկել Սարի թաղի, Տավուշի մարզի Վազաշեն և Ներքին Ծաղկավան համայնքերի բնակելի տների փոխհատուցման հարցը, դիմել Երևանի քաղաքապետարանին՝ Սարի թաղի սողանքային տեղամասերում համալիր երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու և հիմնավորված կանխարգելիչ աշխատանքների հաշվարկ-նախագծեր ներկայացնելու համար։
Ներքին Ծաղկավան համայնքի սողանքային տեղամասերի ուսումնասիրության հարցն Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացվել է ՀՀ կառավարության 2019-2023թթ. գործունեության ծրագրում և կիրականացվի 2021 թվականի ընթացքում։
Քանի որ տարիների ընթացքում վերոնշյալ բնակավայրերի տների վնասվածության աստիճանը ենթարկվել է փոփոխության,նախարար Ցոլակյանի կողմից առաջարկվել է դիտարկել նոր հետազոտությունների իրականացման անհրաժեշտությունը։
Օրակարգային հարցերից մեկով անդրադարձ է կատարվել «Նաիրիտ» գործարան ՓԲԸ-ում և «Վանաձոր քիմպրոմ» ՓԲԸ-ում առկա վտանգավոր քիմիական նյութերի կառավարման խնդիրներին:
Նիստի մասնակիցն... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...